19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

«Իրանն առանցքային դերակատար է մեր տարածաշրջանում»

Իրանական և հայկական կողմի մոտ կա շատ լուրջ ցանկություն զարգացնել թե տնտեսական, թե քաղաքական, թե երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Նման տեսակետ այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Իրանն առանցքային դերակատար է մեր տարածաշրջանում։ Երկու պետությունների շահերից է բխում շարունակել զարգացնել բարեկամական հարաբերությունները»,- նկատեց նա։ Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ կան Իրանի հանրապետության նախագահի՝ Հայաստան սպասվող այցից, և արդյոք ռազմաքաղաքական հարաբերությունների խորացմանն առնչվող փաստաթղթեր կստորագրվեն, Է. Շարմազանովը պատասխանեց.

«Այս ամսվա ընթացքում սպասվում է Իրանի նախագահի այցը Հայաստանի հանրապետություն։ Դրա մասին լրատվամիջոցներում նշվել է նաև Իրանի կողմից, թե ինչ փաստաթղթեր է նախատեսվում ստորագրել այցի ընթացքում, պարզ կլինի նախագահի այցի ժամանակ»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ