15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Դժվարանցանելի են Ախուրյանի, Աշոցքի ավտոճանապարհները, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  15-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության գրեթե բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով  փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ  ճանապարհահատվածը:

Խիստ դժվարանցանելի  են Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջանների ճանապարհները և Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները:

Առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են նաև Սևանի,  Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհները և Սարավանի լեռնանցքը:

Նոյեմբերյանի ճանապարհներին մերկասառույց է:

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ