21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները ողջ գիշերվա ընթացքում շարունակել են աշխատել

Դեկտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը մինչև լուսաբաց մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում տեղացող ձյան պայմաններում շարունակվել են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները: «Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով  մաքրվել և աղի ու ավազի խառնուրդով մշակվել են մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները: Ձնամաքրման և փողոցների ու մայթերի աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներն այս պահին էլ շարունակվում են և կընթանան ողջ օրվա ընթացքում: Զուգահեռ մաքրվում են բակային տարածքները, հետիոտնային ստորգետնյա և վերգետնյա անցումները: Գործընթացում ներգրավված են նաև համատիրությունների աշխատակիցները: Աշխատանքների ընթացքը տեղերում համակարգում են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի աշխատակիցները: Առավոտյան մայրաքաղաքի բոլոր փողոցները եղել են լիարժեք երթևեկելի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ