27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մեր թիմն արժանի էր հաղթանակի»

«Մանչեսթեր Յունայթեդի»  գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն  լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Քրիսթալ Փելասի» նկատմամբ 2:1 հաշվով արտագնա հաղթանակին՝  Անգլիայի առաջնության 16-րդ  մրցափուլի շրջանակում:

«Ստացվեց շատ բարդ  հանդիպում, բայց մեր թիմն  արժանի էր հաղթանակի: Առաջին խաղակեսում մենք վերահսկում էինք հանդիպման ընթացքը: Ընդմիջումից հետո մրցակիցն ակտիվացավ եւ պարգեւատրվեց գոլով, իսկ դրանից հետո եղավ մեր ամենահաջող ժամանակահատվածն այս խաղում: Վերջին 20 րոպեների ընթացքում մեզ ուղղակի հնարավոր չէր կանգնեցնել: Ռունիի հարվածից հետո մրցակցի դարպասապահը դարձավ փայլուն սեյվի հեղինակ: Մատայի գոլը խաղից դուրս վիճակից էր, իսկ հետո «Քրիսթալ Փելասի» դարպասին կարելի էր նշանակել 11 մետրանոց հարված: Ամեն դեպքում, վերջում մենք գոլ խփեցինք: Շատ ուրախ եմ իմ թիմի խաղացողների համար»,- ասել է Մոուրինյոն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ