21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱԱԾ աշխատակիցները սպառնում են ակտիվիստներին. Փաշինյան

ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին և կից նախագծերի օրենքների փաթեն այսօր Ազգային ժողովում դրվեց քվեարկության երրորդ ընթերցմամբ: Նախագիծն ընդունվեց 84 կողմ, դեմ 4 և 1 ձեռնպահ ձայներով:

Այնուհետ վարման կարգով խոսելով ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն անընդհատ ահազանգում են մարզերից, որ քաղաքացիական հագուստով ԱԱԾ աշխատակիցները  ընդդիմադիր ակտիվիստներին հրավիրում են «զրույցների», քննարկումների. «Սա ըստ էության հետապնդման մի ձև է՝ նրանց քաղաքական գործունեության համար: Ես այս գործողությունները բացարձակ ապօրինություն եմ համարում և ԱԱԾ աշխատակիցներին հորդորում եմ, որ զերծ մնան, դադարեցնեն իրենց այս գործունեությունը»,-ասաց պատգամավորը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց. «Բայց դա ի՞նչ կապ ուներ վարման կարգի հետ: Վերջում ձայն կտայինք, կասեիք էլի»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ