21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ուշադրություն վարորդներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով  փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ  ճանապարհահատվածը:

Խիստ դժվարանցանելի են Թալինի, Արթիկի, Անիի, Ախուրյանի, Աշոցքի ճանապարհները, Սարավան-Զանգեր հատվածը, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները:

Առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են Բաղրամյանի, Աբովյանի, Սևանի ճանապարհները և Մեղրու լեռնանցքը: Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մերկասառույց է:

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ