27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարության միակ նախագիծը, որին Բագրատյանը կողմ է

«Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որ նախատեսում է քրեականացնել ապօրինի հարստացումը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը կարևոր է համարում: Նա կարծում է, որ եթե տնտեսական հարթության մեջ փոփոխություններ չարվեն, ապա այս օրենքն առոչինչ է: «Առաջին քայլն այն է, որ Արևելյան Եվրոպայի երկների փորձը ցույց տվեց, հատկապես, երբ միլիարդատերը դարձավ Սլովակիայի վարչապետ, Ուկրաինայի նախագահ դարձավ ևս մեկ միլիարդատեր մարդ, որ խնդիր է առաջանում նրանց ընկերությունների հավատարմագրային կառավարման հետ:

Այստեղ հարց է ծագում ՝ արդյո՞ք նա կարող է կառավարումը հանձնել որդուն, թե տալ համապատասխան ստեղծված մարմին, ինչպես մենք ունենք պետական գույնի կառավարման համակարգ: Մինչև իր կառավարումը կարող է անկախ մարմինը ղեկավարել, սա քայլ է, որն այս պահին կարող է խիստ թվալ»,- ասաց Բագրատյանը: Պատգամավորը շեշտեց, որ օրինագիծը դրական տեղաշարժ չի բերի, եթե չլինի եկամուտների համատարած հայտարագրում:«Ներկա Կառավարության հետ այս հարցերը մենք քննարկել ենք, սա այն հարցմ է, որ եթե այսօր դուք համաձայնեք, ապա ինձ թվում է, որ դուք պատրաստ կարող եք լինել լավագույն դեպքում մինչև երկու տարվա ընթացքում: Թեպետ մենք այս մասին 15 տարի ասում ենք, եթե շուտ արած լինեիք, ապա արդեն իսկ արդյունք կտեսնեինք»,- ընդգծեց Բագրատյանը՝ հավելելով, որ սա այս Կառավարության առաջին օրինագիծն է, որին ինքը կողմ կլինի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ