26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԱԱԾ նախկին փոխտնօրենի եղբոր աջ ձեռքում հայտնաբերվել է ատրճանակ. ՔԿ-ն մանրամասնում է

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում  քննություն է տարվում՝ պարզելու 56-ամյա Ռոբերտ Հարությունյանի մահվան հանգամանքները: Նա ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոմիկ Հարությունյանի եղբայրն է:

ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ 2016 թվականի դեկտեմբերի 14-ին՝ ժամը 00:20-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ «Նկարիչների Միության» շենքի՝ Երեւան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող հյուրանոցում մահացել է 56-ամյա Ռոբերտ Հարությունյանը:

 Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ փորձագետի եւ դատաբժշկի հետ միասին:

Դեպքի վայրի զննությամբ  հայտնաբերվել է Երեւան քաղաքի բնակիչ, 1960 թվականին ծնված Ռոբերտ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Զննությամբ վերջինիս աջ ձեռքում հայտնաբերվել է «ԳԼՕՔ 19, ՄԱՅ 289» տեսակի ատրճանակ, իսկ հատակին՝ մեկ պարկուճ եւ գնդակ:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաքիմիական եւ դատաձգաբանական փորձաքննություններ:

Դեպքի հանգամանքները պարզելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ