Արմեն Երիցյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Հայաստանի պետական գործիչ Արմեն Երիցյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված):
Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին՝ ժամը 11:30-12:45-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: