21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ այսօր, դեկտեմբերի 14-ին, ժամը մոտ 12.00-ին Ադոնցի փողոցում, շինարարական կազմակերպության կողմից աշխատանքներ  կատարելիս վթարվել է «Արզնի-Երեւան» ջրատարը: Վթարի հետեւանքով դադարեցվել է հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

• Հերացի փողոց, Բժկական համալսարան, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր ու հարակից բժշկական հաստատություններ, Այգեստանի 9-11 փողոցներ, Սարի Թաղի 1-10 շարքեր, Որմնադիրների 1-2 փողոցներ՝ իրենց նրբանցքներով, Օստրովսկու փողոց, Սասունցի Դավթի փող. 70/1, 70/2, 70/3 համարներ, Ծխախոտագործների  փողոցի  110-180 համարներ:

 Ներկայումս ընթանում են ջրատարի վերանորոգման աշխատանքներ, որոնք, հաշվի առնելով վթարի բարդությունն ու եղանակային պայմանները, նախատեսվում է վերացնել 36 ժամվա ընթացքում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ