27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տասնամյա պարուհու երազանքը /վիդեո/

10-ամյա Ժաննա Զաքարյանը արդեն 5 տարի է, ինչ պարի է հաճախում ու արդեն հասցրել է այդ ոլորտում մեծ հաջողություններ գրանցել: Ժաննան հանդես է գալիս «Մոնի» պարային համույթում: Մրցույթների մասնակցելիս հանդես է գալիս ինչպես զուգապարերով, այնպես էլ մենապարերով:

«Մենք պարում ենք սպորտային ու լատինաամերիկյան պարեր: Մասնակցել եմ բազում մրցույթների», – Henaran.am-ի հետ զրույցում  նշեց Ժաննան:
Մեր հարցին՝ քանի՞ անգամ ես առաջին հորիզոնականը զբաղեցրել, Ժաննան չկարողացավ  հստակ թիվ հիշել. հաղթանակները շատ են: Հաղթանակներին զուգահեռ՝ Ժաննան  չի դադարում աշխատել. ջանում է  ամեն անգամ մի նոր բան սովորել ու մրցույցների գնալիս անպայման հաղթանակով վերադառնալ: Բարեբախտաբար, Ժաննան շատ է սիրում իր պարուսույցին՝ Լուսինե Կարապետյանին. սիրով է հաճախում պարի դասերին ու միշտ աշխատում է  հետևել պարուսույցի բոլոր խորհուրդներին:  Նշենք՝ Ժաննան 2015-ին առաջին պատվավոր հորիզոնականն է զբաղեցրել նաև Սպորտային պարերի Հայանտանի բաց առաջնությունում:

Ժաննան որոշել է, թե ինչ մասնագիտություն է ընտրելու. երբ մեծանա, պարուհի է դառնալու:

Պարը չի խանգարում, որ Ժաննան դպրոցում էլ լավ սովորի: Ավելին, դպրոցում էլ գիտեն պարի ասպարեզում ունեցած՝ նրա հաջողությունների մասին, և երբ այնտեղ միջոցառումներ են լինում, Ժաննա հանդես է գալիս գեղեցիկ պարային համարներով:
Հարցազրուցի վերջում, երբ Ժաննային հարցրինք՝ ինչ երազանքներ ունի՝ կարծելով, որ, ամենայն հավանականությամբ,  պետք է ասի՝ երազում է հայտնի, արհեստավարժ պարուհի դառնալ, բայց փոքրիկ հայուհու պատասխանն այլ էր.  «Ուզում եմ, որ միշտ խաղաղություն լինի, ու երբեք պատերազմներ չլինեն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

15416863_1147446638675080_227052615_n

15403045_1147478268671917_1501030920_n

15416995_1147478222005255_158342811_n

 

15424674_1147446785341732_1491652213_n

 

15320508_1147447008675043_330065331_n

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ