27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Պիտի սրանց տապալենք». Ժողովուրդ

ՀՀ նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նա­խագահ Վարդան Օսկանյանը հանդի­պել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Օրաթերթը տեղեկացավ, որ այդ հանդիպումը կայացել է Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից որոշ ժամանակ հետո: Կողմերը քննարկել են քաղաքա­կան վերադասավորումների հարցը, ինչպես նաեւ՝ Սեյրան Օհանյանի` քա­ղաքականություն մտնելու հեռանկարը:

Պաշտպանության նախկին նախա­րարը, ինչպես իր մյուս զրուցակիցնե­րի դեպքում, Վարդան Օսկանյանին եւս հստակ չի ասել, թե երբ է պատ­րաստվում քաղաքականություն մտնե­լու մասին հայտարարություն անել, բայց միաժամանակ ակնարկել է, որ կուսակցաշինական աշխատանքներ է կատարում:

Օրաթերթի տեղեկու­թյուններով վերջին շրջանում Սեյրան Օհանյանի թիմակիցները մարզերում հանդիպում են ամենատարբեր խավի ներկայացուցիչներին` հիմնական ազա­տամարտի մասնակիցներին, եւ փոր­ձում են նրանց համոզել` դառնալու Սեյ­րան Օհանյանի թիմի ներկայացուցիչ­ները: Իսկ թե ինչ թիմ է, ինչ անունով, ուր է գնալու, դեռ շատ չեն մանրամաս­նում: «Պիտի սրանց տապալենք», հիմնավորումը հիմնականում սա է:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ