27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ական պատգամավորները կոչ էին անում Փոստանջյանին իրատեսական խոսել

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը համարում է, որ 1000 դրամների նախագիծը շարունակում է հրեշավոր մնալ: Խորհրդարանում «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նա ասաց, թե նախագծի անուն ավելի հնչեղ դարձնելով՝ իրականությունը չի փոխվի: Պատգամավորը բացատրեց՝ հրեշավոր է, որովհետև վերաբերում է ապագայում կայանալիք ռազմական գործողություններին և սպասվող զոհերին ու վիրավորներին:

«Մենք դեռ չեն անցել այն մեկ տարին չորսօրյա պատերազմից հետո, այդ պատերազմին հստակ ոչ մեկ ո՛չ քաղաքական, ոչ քրեաիրավական պատասխան չի տվել, սակայն պատերազմի համար կան պատասխանատուներ»,- ասաց Փոստանջյանը՝ մեջբերելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցը, ըստ որի, զոհերից 20 եղել է ոչ կանոնադրական խախտումների պատճառով: Վերջինս հարց բարձրացրեց՝ ո՞ր պատերազմի համար է գումար հավաքվում:

Տեղից նրան արձագանքում էին ՀՀԿ-ական պատգամավորներ Շուշան Պետրոսյանը, Մարգարիտ Եսայանը՝ կոչ անելով ճշմարտացի գնահատականներ տալ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կատակեց. «Այստեղ են ասել՝ հարգելի Զառա, ձեզ ձայն  տալը շառ ա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ