27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Անհայտ անձինք «Արթիկ» ՔԿՀ-ի բակ են նետել բջջային հեռախոսներով, կոնյակներով և կանեփանման զանգվածով լի պարկեր

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները դեկտեմբերի 10-ին, ժամը 07:10-ի սահմաններում  կանխել են արգելված իրերի խմբաքանակի ներթափանցման փորձը: Ներնետման փորձ կատարող քաղաքացիները, նկատելով ծառայություն իրականացնող աշխատակիցներին, դիմել են փախուստի:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին
Կատարվել է տեղանքի զննություն, ինչի արդյունքում հայտնաբերվել են պարկեր, որոնց մեջ եղել են 59,1 գրամ ընդհանուր քաշով կանաչավուն կանեփանման զանգված, «B 8» գրառմամբ չորս դեղահաբ, 30 շիշ բժշկական սպիրտ, 14 շիշ կոնյակ` ընդհանուրը 14 լիտր տարողությամբ, 4 բջջային հեռախոս, 1 Wi-Fi սարք և 2 տուփ խմորիչ:

Հայտնաբերվածն ուղարկվել  փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր:

image-0-02-05-5ddbbc295886bd7fd897119e83de681aeae72ea875ddacad972d96800e0c31f9-v

image-0-02-05-e69d971457897c002df807645fe1f53358ed3719d067b00c66dcddd6033d95bb-v

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ