11 Հունվարի, Saturday, 2025
KFC

«Դրամը խոցելի վիճակում է»

Ինչպես հայտնել ենք,   մեր ֆինանսական շուկա­յում վերջին օրերին նկատ­վում է դրամի արժեզրկ­ման տեմպի արագացում,
Երեկ ՀՀ կենտրոնական բանկի սահմանած փոխար­ժեքով մեկ դոլարի գինը կազմել է 484.8 դրամ այն դեպքում, երբ ընդամենը մեկ շաբաթ առաջ 480.7 դրամ էր:
Անդրադառնալով այս թեմային՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Կարծում եմ՝  այս պրոցեսը կապված է պահանջարկի ու առաջարկի հետ:
Նոր տարվա շեմին մեզ մոտ այսպիսի կտրուկ տատանումներ լինում են:  2014 -ին էլ կտրուկ արժեզրկում եղավ: Հիմա արժեզրկման միտում, իհարկե, նկատում են, բայց իրավիճակը վերահսկվում է դրամային  շուկայում: Չեմ կարծում, որ դրամն այնքան կարժեզրկվի, որ մեծ վտանգների  առաջ կանգնեցնի:
Սպառնալիքներ չեմ ուզում տեսնել, քանի որ  դրա հիմքերը չկան: Փոքր շրջանակներում տատաումներ կլինեն՝ գների փոփոխության հետ կապված, ու,  բնական է, որ Ամանորի շեմին ՀՀ-ում այդ կտրուկ վիճակը նկատելի է դառնում: Դրամը խոցելի վիճակում է, ուստի կարող է նաև արժեզրկվել, բայց, բոլոր դեպքերում, մեծ վտանգներ չեմ տեսնում»:
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ