12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ. վիրահատության կարիք չկա

«Մանչեսթեր Յունայթեդի»  գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Լոնդոնի «Տոտենհեմի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է Հենրիխ Մխիթարյանի վնասվածքի մասին:
 
«Ամենայն հավանականությամբ,Մխիթարյանը հաջորդ հանդիպումը բաց կթողնի, բայց ոչ մի  լուրջ բան չկա, վիրահատության կարիք չկա: Շատ էի վախենում, որ  Մխիթարյանը  մի քանի շաբաթ չի կարողանա խաղադաշտ դուրս գալ, բայց երեւում է՝ այդպես չէ: Առավելագույնը մեկ շաբաթ խաղադաշտ դուրս չի գա:
 
Ես գոհ եմ Հենրիխի խաղից: Նա հսկայական աշխատանք է կատարում խաղադաշտում: Կարծում եմ՝ Մխիթարյանը պատրաստ է դառնալ լավագույն խաղացող»,- նշել է Մոուրինյոն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ