26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գործազրկության մակարդակն ավելի բաձր է երիտասարդների շրջանում. ԱՎԾ պաշտոնյա

«Հայաստանում 2016թ. երկրորդ եռամսյակում աշխատանքային ռեսուրսը կազմել է 2 միլիոն  100 հազար մարդ, որոնցից 55 տոկոսը կանայք են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  ՀՀ ԱՎԾ աշխատակազմի Աշխատանքի վիճակագրության բաժնի պետ Լուսինե Քալանթարյանը:

«Այս տվյալները ստացվել են աշխատուժի ընտրանքային հետազոտության արդյունքում` 15-75 տարկանների շրջանում: Աշխատանքային ռեսուրսը բաժանվում է երեք խմբերի` զբաղվածներ, գործազուրկներ եւ նրանք, որոնք աշխատանք չունեն եւ տարբեր պատճառներով աշխատանք չեն փնտրում: Երկու միլիոն հարյուր հազարից 1 միլիոն 4700 մարդ զբաղվածներն են`55 տոկոսը տղամարդիկ են, 40 տոկոսը կանայք: Բոլոր զբաղվածների 79 տոկոսի աշխատանքը մշտական է եղել: Զբաղվածների միջին տարիքը 43 տարեկանն է»,-հայտնեց Լուսինե Քալանթարյանը:

 ԱՎԾ պաշտոնյաի խոսքով՝  զբաղվածների 50 տոկոսը եղել են որակավորված բանվորական ոլորտի մասնագետներ, 7 տոկոսը կազմել են ղեկավարները. «1.3 գյուղատնտեսական ոլորտի հետ է կապված, 13 տոոկսը արդյունաբերության ոլորտում աշխատողներ են եղել, 49 տոկոսը` շինարարություն: Զբաղվածների 43 տոկոսը միջնակարգ կրթություն ունի: Զբաղվածների 57 տոկոսը եղել են վարձու աշխատողներ, իսկ ինքնազբաղվողները եւ գործատուները` 36 տոկոս»:

Լուսինե Քալանթարյանը ընդգծեց , որ Հայաստանում գործազրկության մակարդակն ավելի բաձր է երիտասարդների շրջանում:

«Գործազուրկները մարդիկ, որոնք փնտրում են աշխատանք. նրանց թիվը կազմել է 226 հազար 6 հարյուր մարդ: Գործազրկության պատճառները տարբեր են` բնակության վայր, տարիք, որոշակի սեռ սահմանափակումներ ունենալու հանգամանքը: 21 տարեկան աղջիկների շրջանում ավելի մեծ է աշխատանք չունեցողների թիվը, որովհետեւ հիմնականում ամուսնանում են այս տարիքում: Գործազրկության մակարդակը կազմել է 18.4 տոկոս, տղամարդիկ 16 տոկոս է գործազուրկ, իսկ կանանց` 21 տոկոսը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ