21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դատախազությունը ոստիկանությանը ցուցում է տվել լրագրողին հարվածելու հետ կապված նյութեր նախապատրաստել

Դատախազությունը պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից լրագրող Վահե Մակարյանին հարվածելու դեպքով ոստիկանությանը նյութեր նախապատրաստելու ցուցում է տվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 8-ին, տեղեկացնում է  ոստիկանության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանը հայտնել է, որ խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու հարվածել է իր աչքին: Ամեն ինչ սկսվել է լրագրողների հետ պատգամավորի հարցուպատասխանի ժամանակ, երբ լրագրողի հարցերը դուր չեն եկել պատգամավորին: Ավելի ուշ Ռուբիկ Հակոբյանը առաջարկել է լրագրողին առանձնանալ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել միջադեպը: Նշենք, որ Վահե Մակարյանի այտը դեպքից հետո կարմրած էր:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ