27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բոլոր խնդիրներով հանդերձ ոստիկանությունը բարեփոխվում է. Շարմազանով

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատեց, թե նախ ոչ թե փոփոխություններ են ոստիկանությունում կատարվում, այլ բարեփոխումներ՝ շեշտելով, որ դեմ է ինքնանպատակ փոփոխություններին: Նա հորդորեց համեմատության մեջ նայել ոստիկանությանը՝ 10 տարի առաջ, 5 տարի առաջ և այսօր, և կերևա, որ ոստիկանությունն անհամեմատ բարեփոխվել է:

«Այնպես չէ, որ անելիք չունենք, անելիք ունեն հենց քաղաքացիները: Պետք է փոխենք կարծիքը, այն վատ երևույթը, որ կա որոշ մարգինալացված շրջանակների կողմից առ ոստիկանություն: Երբ որ տուն գող է մտնում, միանգամից զանգահարում են ոստիկանություն, երբ մեկին օգնություն է պետք լինում, բոլորը հիշում են 02-ը, բայց երբ գնահատելու ժամանակն է գալիս, բոլորը մոռանում են»,-ասաց նա: ԱԺ փոխնախագահը նշեց, թե ամառային դեպքերին չէր ցանկանա անդրադառնալ, բայց ըստ նրա՝ պետք է հասկանալ, որ ինչքան հարգանք ունենք ոստիկանության, ուժային կառույցների, սպաների նկատմամբ, այնքան մեր երեխաների ապագան անվտանգ կլինի:

«Գիտակցենք՝ մինմիմում, ոչ շատ աշխատավարձով ոստիկանները պաշտպանում են մեր առօրյա անվտանգությունը, մեր հանգիստ քունը: Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. բոլոր խնդիրներով հանդերձ ոստիկանությունը բարեփոխվում է: Գիտեմ՝ այս ելույթից հետո քննադատություն կլինի, բայց այո, կապ ունի իմ այս սուբյեկտիվ վերաբերմունքը, քանի որ եղբայրս էլ ոստիկան է, և հասկանում եմ ոստիկանի 24 ժամյա, չնորմալավորված աշխատանքը»,-եզրափակեց Է. Շարմազանովը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ