27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լրագրողները դատապարտում են պատգամավորին բռնության համար

«Հրապարակ» օրաթերթի լրագրող Վահե Մակարյանն ահազանգել է, որ այսօր Ազգային ժողովում, որտեղ կա անվտանգության ուժեղացված հսկողություն,  պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը բռունցքով հարվածել է իր աչքին: Տեղի է ունեցել հերթական բռնությունը լրագրողի նկատմամբ: Եթե նախկինում լրագրողների իրավունքները խախտվում էին հիմնականում իշխանության ներկայացուցիչների կողմից, ապա այսօր իրեն շատ ավելի վատ պահվածք է թույլ տվել ընդդիմադիր համարվող պատգամավորը, որն ի դեպ տարիներ առաջ լրատվական գործունեություն է ծավալել: Նորություն չի այն հանգամանքը, որ պատգամավորները նեղվում են, երբ իրենց անցյալի մասին հարցեր են տալիս, սակայն, եթե անձը հայտ է ներկայացրել մտնել քաղաքականություն, ապա պետք է նաև պատրաստ լինի, որ իրեն կարող են տալ սուր հարցեր: Իսկ Ռուբիկ Հակոբյանը հատկապես պետք է նման հարցերի պատրաստ լիներ, քանի որ վերջինս պարբերաբար քաղաքական ճամբար է փոխել և բնականաբար իր անցած ուղու մասին հարցեր լրագրողները կարող էին տալ: Բայց դա չի նշանակում, որ Ռուբիկ Հակոբյանը պետք է իրեն դուր չեկած հարցի համար հարվածեր լրագրողին: Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական հասարակական կազմակերպությոններս, դատապարտում ենք Ռուբիկ Հակոբյանի արարքը, պահանջում ենք, որ նա ներողություն խնդրի Վահե Մակարյանից և ամբողջ լրատվական դաշտից՝ մեր գործընկերոջ նկատմամբ նման պահվածքի համար, ինչպես նաև հայտնում ենք մեր աջակցությունը Վահե Մակարյանին:

«Ազատ լրագրողների ասոցիացիա»

«Լրագրողների միավորում»

«Մեդիա և իրավունք»

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ