09 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

«Թաիլանդի կամ Զիմբաբվեի կառավարությանը չեմ չէ՞ դիմել»

Ազգային ժողով-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բարձրացրեց գյուղացիասկան վարկերի հարցը: Նա ասաց, որ գյուղացիները մեծ տոկոսադրույքով վարկեր են վերցրել՝ գրավ դնելով իրենց տները, սակայն չեն կարողանում դուրս գալ այս իրավիճակից: «Այստեղ մի հանգամանք էլ կա՝ Սպայկա ընկերության ու մաքսակետերի հանցավոր համագործակցությունը»,-նկատեց նա:

Պատգամավորն ասաց, որ Կառավարությունից արձագանքում են, թե մասնավոր կառույցների գործունեությանն իրենք չեն կարող խոչընդոտել, ինչպիսիք բանկերն են: «Թաիլանդի կամ Զիմբաբվեի կառավարությանը չեմ չէ դիմել, մի՞թե չէր կարող Կառավարությունն ինչ-որ բան անել այս ուղղությամբ»:

Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ասաց, որ հարցը ճիշտ է դրված, չկան մեխանիզմներ՝ այդ խնդիրն այս պահին լուծելու համար, սակայն այն ներկայումս դրված է քննարկման, վարչապետի ուշադրությանն էլ ներկայացվել է: «Միայն ֆինանսական կառույցի հարց չէ, բնակլիմայական աղետներից է գալիս, որ գյուղացին չի կարողանում փակել իր վարկերը: Այսօր մենք մեխանիզմ ենք մշակում, թե ինչպես ենք լուծելու այս խնդիրը»,-շեշտեց նախարարը:

Պատգամավորը նաև հիշեցրեց, որ 2014 թվականին 4 խմբակցություններով ներկայացրել էին 12 կետերի ցանկ, սակայն մինչև հիմա կառավարությունը ոչ մի պահանջը չի բավարարել:

Նախարարն ասաց՝ կուսումնասիրի այդ պահանջները, ապա կարձագանքի:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ