01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վերին Լարսը բաց է բոլոր մեքենաների համար, բքի պատճառով դժվարանցանելի է Բերդ – Ճամբարակ ճանապարհը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային  դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը դեկտեմբերի  7-ին անվաշղթաների կիրառման դեպքում բաց  է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհով առայժմ չի թույլատրվում երթեւեկել միայն կցասայլերով մեքենաներին (трейлер):

Գավառ – Մարտունի, Ստեփանավան – Տաշիր,  Սիսիան – Գորիս ճանապարհահատվածներում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ – տեղ մերկասառույց է:

Ժամը 14:30-ի դրությամբ, բքի պատճառով  դժվարանցանելի է  Բերդ – Ճամբարակ  ճանապարհը եւ Վարդենյաց  լեռնանցքը:

Միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ