27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դաժան սպանության հեղինակները թմրամոլներ են եղել.նոր բացահայտումներ

«Փորձաքննությամբ ապացուցվել է, որ Եղիշե Խաչատրյանին դաժանաբար ծեծողները եղել են թմրանյութի ազդեցության տակ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտնեց  տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը:

«Փորձաքննությամբ ապացուցվել է, որ ոչ միայն ալկոհոլի ազդեցություն տակ են եղել, այլեւ թմրանյութի: Ապացուցված է նաեւ, որ նրանք թմրամոլներ են: Այդ պատճառով քրեական գործից առանձնացվել է այդ մասը եւ նոր քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` թմրամիջոցների ապօրինի օգտագործում»,- տեղեկացրեց Ինեսսա Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:

Նույն գործով կալանավորված են Երեւանի Էրեբունի փողոցի բնակիչներ 26-ամյա Խաչիկ Կոսյանը, 26-ամյա Արարատ Նիկողոսյանը, Արտաշես Չիչոյանը, Յուրի Հակոբյանն ու Արթուր Զաքարյանը: Նրանց մասով նախաքննության ավարտ է հայտարարվել, իրավապահները որոնում են վեցերորդ անձին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ