27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Եկեք, նայենք՝ սիրիահայի հարևանը, ով արաբ է, այսօր ինչ պայմաններում է ապրում» (վիդեո)

«Նրանք գալիս են մեր հայրենիք, ինտեգրվում են, ու ինչպես բոլորի մոտ, նրանց մոտ էլ խնդիրներ կան, այստեղ մշակույթի, մոտեցումների տարբերություն կա: Բնականաբար, առաջին մի քանի ամիսներին գործարար մարդիկ կարծես թե մի քիչ լարված են զգում, մինչև սովորում են, ճանապարհը անցնում են»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե սիրիահայերը դժգոհ են ՀՀ-ուկ հարկային պայմաններից:

«Մենք չենք կարող  սիրիահերի համար հատուկ վարկային օրենքներ ստեղծել, որովհետև վաղը բոլորը կգնան ու սիրիահայերի անունով կձևակերպեն իրենց գործարանները ու վաղը ոչ մեկը հարկ չի մուծի կամ կիսատ-պռատ կլինի»,-բացատրեց նախարարը: Նա ասաց, որ սիրիահայերը մեկ ամիս շարունակ ստանում  են օրենսդրական կրթություն, այնուհետև նախարարությունն օգնում է նրանց բիզնես ծրագրեր գրել: «Եթե տեսնում ենք, որ իրոք ճիշտ դաշտի վրա  կա այդ ծրագիրը, տալիս ենք 15 հազար դոլար արժողությամբ գումար 5 տարի ժամկետով 4 տոկոսով»,-նկատեց Հ. Հակոբյանը: Վերջինս ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սիրիահայերը բավական բիզնեսներ ունեն:

Նախարարի ներկայացմամբ՝ Սիրիայում վիճակի սրվելու հետ կապված ավելանում ու պակասում են թվերը, բայց միջին հաշվով՝ սրված, թե ոչ սրված վիճակով ամեն ամիս գալիս է 50 մարդ, մոտավորապես 15 ընտանիք: Ինչ վերաբերում է նրան, որ գալիս են Հայաստան, ապա կարճ ժամանակ անց հեռանում այլ երկիր, ապա նախարարն ասաց, որ այլ երկիր չեն գնում, արդեն ավարտվել են Կանադա ու Շվեդիա գնալու փորձերը, բայց մի բան ակնհայտ է, որ ընտանիքների միավորման խնդիր կա:

Նախարարը նաև հորդորեց լրատվամիջոցներին էլ նկատել, թե համեմատաբար ինչ բարվոք վիճակում են գտնվում սիրիահայերը Հայաստանում:

«Եկեք, նայենք՝ սիրիահայի հարևանը, ով արաբ է, այսօր ինչ պայմաններում է  ապրում, այսօր նա ապրում է վրանի տակ օրական 1 դոլար սնունդով, իսկ սիրիահայերն ապրում են ինտերգրված, որևէ մեկին տեսե՞լ եք՝ փողոցում մնացած լինի, 160 մարդ եկել է, բանալին տվել է մեզ, որ անվճար տեղավորել ենք նրանց բնակարաններում: Կրթության, մանկապարտեզից մինչև համալսարան անվճար են սովորում, իսկ գյուղերի, աղքտ ժողովուրդը չունի այդ հնարավորությունը»:

Հ. Հակոբյանը հավալեց, որ սեպտեմբերին ՄԱԿ-ի վեհաժողովի ժամանակ քննարկվում էր փախստականների հարցն, ու Բանկիմունի կողմից Հայաստանի կառավարության գործունեությունը գնահատվեց լավագույնը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ