21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  5-ին՝ ժամը 12:00-ի դրությամբ, Վայքի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի և Վարդենյաց  լեռնանցքներում  տեղում է ձյուն:

Գավառի տարածաշրջանի ճանապարհներին,  Ջաջուռի և  Վարդենյաց  լեռնանցքում տեղ- տեղ մերկասառույց է:

Բքի և անբավարար տեսանելիության  պատճառով  դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային  դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս  ավտոճանապարհը  դեկտեմբերի  5-ին փակ է ձնահոսքի վտանգի  պատճառով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ