Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նախագահին հորդորեց քննարկել իր ներկայացրած հարցը
![](https://henaran.am/wp-content/uploads/2016/12/cfe2093829eef78e148ba47e159bf4ff-472x265.jpg)
Ազգային ժողովի հերթական նիստին ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրեց ԱԺ-ի կողմից 2014 թվականից Հյուսիսային Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունն ընդունելու հարցը: Պատգամավորն արդեն երկար ժամանակ է, որ առաջարկում է այս հարցը քննարկման դնել Ազգային ժողովում: «Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ փետրվարին քիչ հավանական է, որ նիստ գումարվի, բոլորս լինելու ենք քարոզրաշավի: Մի կերպ բառ փոխեցինք, տառ փոխեցինք, դարակազմիկ հայտարարության եկանք, որ ընդունվի որպես հայտարարություն Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանության մասին, սակայն հարցը օրակարգում չէ: Ես հասկանում եմ, որ սա ձեր միանձնյա լիազորությունն է, բայց հարցի նաև բարոյական կողմը կա»,-նկատեց նա, ապա հորդորեց այս քառօրյայի ընթացքում քննարկել այս հարցը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց, որ եթե դա անհրաժեշտ է այդքան, հանձնաժողովի նախագահի հետ կխորհրդակցի և կասի: