15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թենիս խաղալիս գնդակը դիպել էր կողքի սեղանին, բայց ներողություն չեն խնդրել.դանակահարվեցին 2-ը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները նոյեմբերի 24-ին, Հայաստան է է տեղափոխվել Հենրիկ Գ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից   հայտնում են, որ հունիսի 8-ին ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժին ահազանգ է ստացվել Վանաձորի բժշկական կենտրոնից, որ Երկաթուղայինների այգուց հիվանդանոց են տեղափոխվել երկու երիտասարդ՝ որովայնի շրջանում կտրած-ծակած վերքերով:

Ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ հանցագործությունը կատարել է Հենրիկ Գ.-ն: Այգու խաղասրահում թենիս խաղալիս գնդակն անզգուշաբար դիպել էր կողքի սեղանին, սակայն դրա համար ներողություն չէին խնդրել, վեճ էր ծագել: Հենրիկ Գ.-ն էլ իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով, որն, ամենայն հավանականությամբ, դանակ էր, տղաներին հասցրել էր կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Պարզվել էր, որ Հենրիկ Գ.-ն նույն օրը Բագրատաշենի անցակետով հատել էր ՀՀ սահմանը: Հուլիսի 1-ին Ստամբուլ-Սարատով չվերթի օդանավի ժամանումից հետո Ստավրոպոլի իրավապահները հայտնաբերել ու ձերբակալել են նրան:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ