28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

ՀՀ ֆինանսների նախարարությունում կայացավ ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Նոյեմբերի 29-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարին կից հասարակական խորհրդի՝ Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված առաջին նիստը: Հասարակական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որի կազմում ընդգրկված են հասարակական կազմակերպություններ, ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ: Խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված են նաև միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստը վարում էր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ով ողջունեց ներկաների պատրաստակամությունը՝ մասնակցելու ֆինանսների նախարարության նման նախաձեռնությանը, և նշեց, որ խորհրդի կազմը և ձևաչափը ընտրվել են խորհրդի շրջանակներում քննարկվող վարչարարության հարցերի կարևորության, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների հետ հաղորդակցվելու սկզբունքներով:
Խորհրդի նիստին քննարկվող օրակարգային հարցերի շարքում կարևորվեց 2016 և 2017թթ. շահութահարկի հաշվարկման նպատակով փուլինգային համակարգի կատարելագործման, համակարգի մոտեցումների և դրանց՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման, մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը դրանում կատարվող հնարավոր փոփոխությունների նպատակահարմարության, հարկային օրենսդրության խախտումների համար նախատեսված պատասխանատվության միջոցների վերանայման, ՓՄՁ-ների համար ապրանքների առանձնացված հաշվառման և այլ արդիական հարցեր:
Դավիթ Անանյանը հատկապես ընդգծեց, որ խորհրդի համար գերխնդիր է հարկային դաշտի կարգաբերումը, տնտեսվարողների գործունեության համար արդյունավետ միջավայրի ստեղծումը:
Նիստի վերջում առաջարկվեց անհրաժեշտությունից ելնելով ընթացիկ աշխատանքները քննարկել նիստերի միջոցով, որոնք կգումարվեն երեք շաբաթը մեկ:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ