28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

«Կարող է բերել պատգամավորի հետ կապված զավեշտալի դեպքի»

«ԱԺ կանոնակարգ» նոր օրենքի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանն ասաց՝ ընդհանուր առմամբ կողմնակից է, որ նախագծով ձևականությունը և մեռելածին դրույթները հանվել են: Այնուհետև նա հարցրեց, թե փաստորեն պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի առաջարկը ընդունվել է, ըստ որի՝ պատգամավորը պարտավոր է քաղաքացիների ընդունելություն կազմակերպել: «Սա ամենազավեշտալի իրադարձությանը կարող է բերել, երբ օրինակ՝ պատգամավորը Վետերոկում իր ընկերների հետ հանդիպի ու ձևակերպի, թե հանդիպում է ունեցել»,-ասաց նա: Նա նաև անդրադաձավ խմբակցությունից հեռացնելու դրույթին, ըստ որի՝ խմբակցությունը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկել պատգամավորին, ընդհուպ մինչև հեռացնելը:

Հիմնական զեկուցող Հովհաննես Սահակյանը չի կարծում՝ որևէ մի պատգամավոր ընդունելություն կորակի խնջույքը, բայց խոստովանեց, որ շատ դեպքերում լինում է իրավիճակ, երբ ստիպված են լինում այնպիսի դրույթներ ձևակերպել, որ որոշ գործընկերների բերեն քննարկման դաշտ: Բայց նշեց, որ ինքը կողմ է, քանի որ ցանկացած պատգամավոր ինքը պետք է ընդառաջ գնա, կազմակեպի ընդունելութուն, ոչ թե նրա համար, որ գրված է, այլ որովհետև ի սկզբանե պարտականություն է, որովհետև իշխանությունը ժողովրդի ձեռքին է, և պարտավոր են ոչ թե ընդունել, այլ լսել, հասկանալ ու ներկայացնել:

Ինչ վերաբերում է խմբակցությունից հեռացնելու դրույթին, ապա Հ. Սահակյանը կողմ է քննարկմանը: «Հիմա խմբակցությունն էլ կոլեկտիվ մարմին է, կանոնադրություն կա, որին ենթարկվում են, բայց եթե դուրս գան, պետք է լինի բոլորի կողմից ընդունելի վարքագիծ՝ կանոնների համաձայն, որը հաստատելու է հենց խմբակցությունը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ