28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Լևոն Զուրաբյանը զգուշացնում է

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր «Կուսակցությունների մասին օրենքի» մասին խոսելիս նախ անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանի՝ Արամ Մանուկյանի ելույթին տրված գնահատականներին և որոշեց «կանգնել Արամ Մանուկյանի թասիբին»: Նա շեշտեց, որ ԱԺ նիստերը նախագահողների բոլոր իրավունքները կարգավորվում է ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, իսկ  նիստը վարողը կարող է կարգազանց պատգամավորի նկատմամաբ ձեռնարկել զգուշացում՝ անունն ու ազագանուն հրապարակելով:

Զուրաբյանը հիշեցրեց, որ Նաղդալյանն էլ է եղել ՀՀՇ-ի ցուցակում ու հորդորեց ՀՀՇ-ի վերաբերյալ ելույթներ ունենալուղ առաջ զգուշանալ: Պատգամավորը հորդորեց բոլոր ՀՀԿ –ականներին զգույշ խոսել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի մասին: Նրա խոսքով՝ ՀՀՇ-ի կատարած « հանցագործություններից » հետո ՀՀԿ-ն ու նրա լիդերները՝ Աշոտ Նավասարդյանը, Գալուստ Սահակյանը սատարել են Հայոց համազգային շարժմանը:

«Աշոտ Նսվասարդյանի խոսքից բերեմ մի մեջբերում, որ 96 թվականին նա իր աջակացությունը հայտնեց Լևոն Տեր Պետրոսյանին: Նավասարդյան ասաց՝ լավագույն թեկնածուն Լևոն Տեր-Պետրոսյանն է, իր գործունեության անցած շրջանում նրա կողմից իրականացվել են մեր կուսակցության այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են մեր բնօրրանը հանդիսացող տարածքների մի մասի անկախացումը, անկախության հռչակումը և բանակի ստեղծումը…: Այս խոսքերը պատկանում են ձեր կուսակցության ստեղծող, լուսահոգի Աշոտ Նավասարդյանին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ