28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Կարեն Կարապետյանի հետ կապված հեքիաթը քանդվեց

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ականներին տրված 7 խորհուրդին մեկն էլ է ավելացնում: Նա իշխող կուսակցության ներկայացուցիչներին հորդորում է տաքսի նստել, քանի որ, ըստ նրա, այդ դեպքում իշխանությունն իսկապես կիմանա, թե հասարակություն իրենց, այդ թվում նաև ընդդիմության մասին ինչ է խոսում:  « Սահամանադրության և կուսակցությունների մասին օրենքի նախագծի մեջ 4 անգամ շեշտվում է կամավարություն սկզբունքը` հոդված 2-րդ, 4-րդ, 12-րդ և այլն: Ձեր վարչապետը և 5 նախարարները, եթե վարչապետ ու նախարար չլինեին, դիմում գրելո՞ւ էին, թե այդ օրը բոլորը միասին խայծառատես դարձան, որոշեցին, որ ընդունում են ձեր գաղափարախոսությունը:

Ինձ համար մի քիչ ընդունելի չէ, որ 50-60 տարեկան տղամարդը դառնում է կուսակցական ու դիմումի մեջ գրում է, որ ընդունում է գաղափարախոսությունն ու կանոնակարգը: Ում համար պարզ չէ, որ եթե նրանք վարչապետ ու նախարար չլինեին, կուսակցական չէին դառնալու, պա՞րզ չէ, որ այստեղ հրահանգը կամ կունյուկտուրան է աշխատել: Ժողովուրդն ասում է՝ կրոն ընդունեցին, կամ ռուսերեն բառով ասեմ՝ հստակեցվեց, «кто в доме хозяин »,- «Կուսակցություների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Մանուկյանը: Պատգավորը շեշտեց՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կապված հեքիաթը քանդվեց:

Արամ Մանուկյանը հիշեց՝ եղել են վարչապետներ, որ կուսակցական չեն եղել՝ Արմեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Հարությունյան, Խոսրով Հարությունյան: «Մեր կառավարության ժամանակ 22-23 նախարարությունից ընդամենը 5 ՀՀՇ անդամ է եղել, էս ստիպողականությունը, էս կամավորության հակադրությունը չի եղել: Ձեր համագումարի ժամանակ հնչեց, որ 157 հազար ՀՀԿ անդամ կա, այսպես չի կարող լինել: Ես նայել եմ բոլոր խորհրդարանական և ոչ խորհրդարանական կուսակցությունների քանակը ժողովրդի մեջ, ամենաշատ քաղաքականացված հասարակությունները եղել են 3-4 տոկոս կուսակցական անդամներ, այն էլ բոլորը միասին, ինչը նորմալ թիվ է: Արդեն ակնհայտ «զռում» է՝ ֆիկցիա է, որ չկա ՀՀ-ում այդքան ՀՀԿ-ական»,- ընդծեց նա:

Ա. Մանուկյանը, խոսելով ՀՀԿ-ին մեկ գիշերում անդամակցած 7000 անձանց մասին, խնդրեց ներկայացնել, թե նրանցից քանիսը չեն աշխատում պետական ապարատում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ