13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ի համագումարը հիշեցնում էր խորհրդային անցյալը (վիդեո)

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը դեռևս պլաններ չունի՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ դեռևս ոչ մի առաջարկ չի ստացել կուսակցություններից, ավելին ինքն էլ բանակցություններ չի վարում: «Կյանքը ցույց կտա, ինչ կլինի: Մի քանի եթե-ներ կան, արդյոք ես որևէ տեղ կտեսնեմ այն տեսլականը, որն ինձ համապատասխանում է, որ ունեմ, դրանից հետո կլինի իմ ցանկությունը, ապա արդյոք ինձ ընդունում է այդ կուսակցությունը, թե ոչ»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի համագումարին, ապա Թևան Պողոսյանն ասաց, թե քվեարկությունները կարծես թե խորհրդային ժամանակներն էին հիշեցնում. «Հենց քվեարկությունը գալիս էր ու միաձայն՝ ուռա…հիշեցնում էր խորհրդային անցյալը: Պիտի տեսնեինք, որ գոնե ներքին քննարկում է եղել, ոչ թե ամբողջ դահլիճով միաձայն քվեարկում էին»,-շեշտեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ