29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանությունում

Նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վալադիմիր Գասպարյանը:
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, գլխավոր ու մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետեր:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ համակարգի գործունեության գլխավոր ուղղություններով կատարված աշխատանքին՝ նկատելով, որ չնայած առկա ձեռքբերումներին, մի շարք ոլորտներում անհրաժեշտ է ուժեղացնել   կատարողական կարգապահությունը, բացառել օրինազանցության ցանկացած դրսևորում, անել առավելագույնը ոստիկանության հանդեպ հանրային վստահությունն ամրապնդելու համար:
Մասնավորապես, անդրադառնալով օպերատիվ-հետախուզական գործունեությանը՝ ոստիկանության պետը կարևորեց անձնական ունեցվածքի հանդեպ հանցավոր ոտնձգությունների հակազդումը և պատասխանատուներին հանձնարարեց լիարժեք իրականացնել կանխարգելիչ միջոցառումների ծրագիրը, ինչպես և հետևողական լինել այդ ուղղությամբ բացահայտման աշխատանքների արդյունավետության բարձրացման հարցում:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց նաև հասարակական կարգի պահպանման և հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ կարգադրելով գործել բացառապես օրենքի շրջանակներում, նույնպիսի օրինահարգություն պահանջելով նաև քաղաքացիներից, քանզի քաղաքացին, հասարակություն-ոստիկանություն փոխգործակցության շրջանակում, նույնպես պատասխանատու է հասարակական կարգի պահպանման համար:
Ոստիկանության պետը արտաքին ծառայության և հանրությանը ծառայություն մատուցող ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց պահանջկոտ լինել ողջ գործընթացի, յուրաքանչյուր ծառայողի աշխատանքի հանդեպ, բարեփոխումների ոգուն հավատարիմ՝ թույլ չտալ հետընթացի փորձ անգամ առկա ձեռքբերումներից և ընդհանրական դարձնել գիտակցությունը, որ ծառայությունն օրենքին ու ժողովրդին գերակա խնդիր է, և կարգ խախտող ցանկացած ոստիկան խստագույն պատասխանատվության կենթարկվի:
Անդրադառնալով համակարգում իրականացվող բարեփոխումների առաջնահերթություններին ու խնդիրներին՝ Վլադիմիր Գասպարյանը կրկին ընդգծեց մասնագիտական գիտելիքների խորացման, պրոֆեսիոնալ որակների ամրապնդման, ոստիկանության արդիականացման և ոստիկանի աշխատանքի բովանդակային փոփոխության անհրաժեշտությունը, ինչի համար անձնական պատասխանատվություն են կրում ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցության ավարտին Վլադիմիր Գասպարյանը քննարկված խնդիրների շրջանակում կոնկրետ ցուցումներ տվեց մասնակիցներին:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ