Թոռնիկս լավ է, քերծվածք է ստացել. Կովալենկո Շահգելդյան (վիդեո)
Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգելդյանը, ՀՀԿ 16-րդ համագումարից առաջ լրագրողներին հետ զրույցում ասաց, որ իր թոռը` Տիգրան Շահգալդյանն, իրեն լավ է զգում:
«Թոռնիկս լավ է, քերծվածք է ստացել, արդեն մի քանի ժամից կլինի տանը»,- ասաց Կովալենկո Շահգելդյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին` ճի՞շտ են մամուլում տարածված լուրերն, ըստ որոնց, նրա թոռանը դանակահարել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը:
«Սենսացիաներ մի փնտրեք, խնդիր չկա»,- ասաց Կոտայքի նախկին մարզպետն` ավելացնելով.
«Չկա այդպիսի բան, ո’չ: Հեսա ինքը` Սուրիկը կգա, կասի, որ չկա տենց բան»: