01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

ՆԱՏՕ-ի ԽՎ նոր նախագահն արդյունավետ համագործակցում է հայ պատվիրակների հետ

Նոյեմբերի 18-21-ը Ստամբուլում տեղի է ունեցել ՆԱՏՕ ԽՎ-ի տարեկան նստաշրջանը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները։

Այսօր, ամփոփելով այցի արդյունքները, հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ընդգծեց, որ վեհաժողովի ժամանակ ընդունվել են 6 բանաձևեր, քննարկվել և հավանության են արժանացել գլոբալ և տարածաշրջանային անվտանգության հարցերին վերաբերող 16 զեկույցներ։

«Վեհաժողովի նախագահ է ընտրվել իտալացի պատվիրակ Պաուլո Ալին: Պետք է ուրախությամբ նշեմ, որ մենք նրա հետ բավականին երկար ժամանակ արդյունավետ համագործակցում ենք»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ քանի որ Թուրքիան եղել է ընդունող երկիր, վեհաժողովի ժամանակ թուրք ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել անսահմանափակ ելույթներ ունենալ, իսկ մնացած երկրների ներկայացուցիչները կարողացել են միայն հարց ու պատասխանների ձևաչափով բարձրաձայնել իրենց հուզող խնդիրները։

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ