Մխիթարյանն օգնեց «Մանչեսթեր Յունայթեդին»
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը երկարատեւ դադարից հետո վերջապես խաղադաշտ վերադարձավ ՝ հայտնվոլեվ «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում: Նա օգնեց անգլիական ակումբին վստահ հաղթանակ տանել ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 5-րդ տուրում:
Ժոզե Մոուրինյոյի թիմի մրցակիցն էր հոլանդական «Ֆեյենորդը», որը Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում բաց թողեց 4 անպատասխան գոլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) – «Ֆեյենորդ» (Հոլանդիա)՝ 4:0:
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում նախորդ անգամ խաղացել էր սեպտեմբերի 10-ին, երբ նաեւ վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:
Ու սա դեռ ամենը չէ. Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է հոլանդական «Ֆեյենորդի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի հանդիպման լավագույն խաղացող: