Առաջին դեմք. Հրապարակ
Հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվականի նախկին տնօրեն Գեւորգ Ալթունյանին պաշտոնանկությունից հետո առաջարկվել էր գնալ կառավարություն տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, բայց նա հրաժարվել էր
` նշելով, որ չի ցանկանում երկրորդ դեմք լինել:
Ինչպես հայտնի է Կարեն Կարապետյանի լրատվամիջոցների հետ կապերով զբաղվում է նրա խորհրդականը եւ վաղեմի զինակիցը
` Շուշան Սարդարյանը: Եվ Ալթունյանը դիմել է Վիգեն Սարգսյանին ու գնացել ՊՆ: Այժմ պաշտպանության նախարարությունում նա «առաջին» դեմքն է, նշանակման առաջին իսկ օրերին անգամ լրատվամիջոցների հետ հանդիպումն ինքն էր «կուրացիա» անում: Ըստ այդմ, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, որի ֆեյսբուքյան էջը վերջին տարիներին փոխարինում էր պաշտոնական տեղեկատվություն հաղորդելու մյուս միջոցներին, մղվել է երկրորդ պլան, հնարավոր է անգամ ազատվի աշխատանքից:
Ի դեպ, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Սուսաննա Տոնոյանը շուտով պատրաստվում է գնալ երեխայի ծննդի հետ կապված արձակուրդ, կառավարությունում նրան հարմար փոխարինող են փնտրում` մարդ, որը պրոֆեսիոնալ է, կարող է հրապարակային խոսք ասել եւ որեւէ ուժի կամ անձի հետ չի ասոցացվում:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: