05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Սեյրան Օհանյանի հետեւից. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով`ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կադրերը մեկը մյուսի հետեւից լքում են իրենց պաշտոնները: Մասնավորապես թերթի հավաստի աղբ­յուրները հայտնում են, որ ռազմական ոստիկանության պետի տեղակալ Արմեն Հարությունյանը, որը Օհանյանի հետ բարեկամական կապեր ունի, ազատվել է աշխատանքից: Իսկ Սեյրան Օհանյանի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Հայրապետովը այլ աշխատանքի է տեղափոխվել: Սակայն Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո նրան հասկացրել են, որ շուտով «կզորացրվի»: Չի բացառվում, որ այս զարգացումները կապված լինեն ՊՆ-ում տարեսկզբին իրականացված կոռուպցիոն բացահայտումների հետ:

Հիշեցնենք, որ նշ­ված երկուսը ռազմական ոստիկանության շենքում ծեծի էին ենթարկել ՊՆ աշխատակցին` ստիպելով իրենց հա­մար ցանկալի ցուցմունքներ տալ:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ