«Մանչեսթեր Յունայթեդ»- «Ֆեյենորդ». բուքմեյքերական կանխատեսումներ
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ մրցափուլում «Մանչեսթեր Յունայթեդը» իր ուժերը կչափի «Ֆեյենորդի» հետ, որին առաջին շրջանում պարտվել է նվազագույն հաշվով։
William Hill բուքմեյքերական գրասենյակը ֆավորիտ է համարում անգլիական ակումբին, որի հաղթանակը գնահատում է 1․35 գործակցով։ «Ֆեյենորդի» հաղթանակի գործակիցը 10․00 է, իսկ ոչ ոքին՝ 5․00։
Նոյեմբերի 24-ին կայանալիք հանդիպումը կսկսվի Երեւանի ժամանակով կեսգիշերին։