18 ամյա Ռաֆիկը բռնվեց փախուստի պահին
Նոյեմբերի 22-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները «Ռոսիա» տոնավաճառի մոտից, կողոպուտ կատարելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման են ենթարկել 18-ամյա Ռաֆիկ Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.45-ին, նշված տոնավաճառի դիմաց Ռաֆիկ Ա.-ն բացահայտ հափշտակել է 31-ամյա Սյուզաննա Գ.-ի պայուսակը եւ փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել է ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողների կողմից:
Կատարվում է հետաքննություն: