09 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Վանա լճում հայտնաբերվել են քարեր, որոնց վրա խաչ է փորագրված

Վանա լճի հատակից խաչի պատկերով քարեր են դուրս բերվել: Լճի առափնյա շրջանում մաքրման աշխատանքներ իրականացնող թուրքական ընկերության աշխատակիցները պատմել են, որ լճի հատակին հայտնաբերել են 2 քարեր՝ վրան խաչ փորագրված, ինչպես նաև հրանոթի քարե 2 արկեր:

Ըստ թուրքական «Milliyet» պարբերականի՝ ընկերության նախագահը նշել է, որ իրենք գտածոների մասին տեղյակ են պահել համապատասխան մարմիններին, սակայն առայժմ ոչ ոք հետաքրքրություն չի ցուցաբերել: Վերջինս նաև նշել է, որ լճի հատակին նմանատիպ քարեր շատ կան:

Նշենք, որ ավելի վաղ Վանա լճի հատակից հայտնաբերվել էր խաչքար, որը ըստ ականատեսների՝ մինչև այժմ համապատասխան ուշադրության չի արժանացել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ