29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գուրգեն Արսենյանի որդու մասնակցությամբ գործը դատարանում է

ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու մասնակցությամբ գործով նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել դատարան: Այն կքննի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը:

Մեղադրանքում նշվում է, որ  պատգամավորի որդի Գուրգեն Արսենյանը իր ընկերներ Արմեն Ներսիսյանի, Գուրգեն Գրիգորյանի և գործով ինքնությունը չպարզված այլ անձանց հետ միասին 2016թ. ապրիլի 17-ին Երևան քաղաքի Աբովյան փողում գտնվող «Կրիստալ» գիշերային ակումբի դիմաց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խմբի կազմում, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարել է խուլիգանություն:

Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել  նաև նշված վայրում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար:

Գուրգեն Արսենյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, Գուրգեն Գրիգորյանին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Արմեն Ներսիսյանին՝ 258-րդ հոդվածի 3-րդ 1-ին կետով և 258-դ հոդվածի 4-րդ մասով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ