15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մեսսին աներևակայելի առաջարկ է ստացել

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին աներեւակայելի առաջարկ է ստացել մի ակումբից, որի անունը դեռևս չի հրապարակվի:

Արգենտինայի հավաքականի ավագին առաջարկել են 100 միլիոն եվրո բոնուս, որպեսզի նա չերկարաձգի կատալոնական ակումբի հետ պայմանագիրը: Այդ դեպքում նրանով հետաքրքրված ակումբը պետք է վճարի նաեւ ֆուտբոլիստի կլաուզուլան, որը կազմում է 250 միլիոն եվրո:

Մեսսիի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2018 թվականի ամառը:

Արգենտինացին մտադիր է նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները սկսել Մադրիդի «Ռեալի» դեմ Պրիմերայի 14-րդ տուրի խաղից հետո (դեկտեմբերի 3-ին): Մեսսիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Սիթին»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ