29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վահան Շիրխանյանին խոշտանգում են. փաստաբանը ահազանգում է

«Վահան Շիրխանյանը ձերբակալվել է առողջ, բայց հիմա դարձել է հաշմանդամ» ,-այսօր՝ նոյեմբերի 21-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Վահան Շիրխանյանի  պաշտպանը՝փն  Հայկ Ալումյանը:

Փաստաբանը  երեք օր առաջ է տեսակցել Շիրխանյանի հետ և իր փոխանցմամբ՝ ցնցված է:

«Վահան Շիրխանյանն ասաց, որ այս 11 ամիսների ընթացքում, որ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկում, ավելի քան 4000 դեղահաբ է խմել, որոնց արդյունքը եղել է այն, որ  նա այսօր չի կարողանում ինքնուրույն շարժվել: Այն հիսուն մետրը, որ նա պետք է անցնի՝ իր խցից տեսակցությունների սրահ հասնելու համար, նրան պետք է մի ձեռնափայտ եւ մի աշխատող, որպեսզի օգնի նրան: Բացի այդ, ես ուղղակի ցնցվեցի, երբ նա ասաց, որ երեք ամիս է՝ լոգանք չի ընդունել, քանի որ լողանալու համար նա պետք է իջնի մեկ հարկ ներքև եւ կանգնի ցնցուցի տակ, ինչն ի վիճակի չէ անել»,-պարզաբանեց Ալումյանը:

Փաստաբանն նկատում է, որ եթե այսպես շարունակվի, ապա Շիրխանյանը կարող է ողջ չմնալ, չհասնել իր դատին:

«Անցյալ շաբաթ փորձեցինք կազմակերպել Վահան Շիրխանյանի հանդիպումը լրագրողների հետ, որի իրականացման համար օրենսդրական որևէ խոչընդոտ գոյություն չունի, բայց հիշում եք՝ ինչ տգեղ քայլերի դիմեց քրեակատարողական հիմնարկը, որ այդ հանդիպումը չկայանա: Իրենք վախենում էին, որ դուք կտեսնեք, թե ինչ վիճակում է Շիրխանյանը, որովհետև ձեզ համար պարզ կլիներ, որ նրան աստիճանաբար սպանում են»,-ընդգծեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը Վահան Շիրխանյանի առողջական վիճակի համար դիմել է ՄԻՊ, արդարադատոթւյան նախարարություն, ինչպես նաեւ քրեակատարողական վարչություն, բայց պատասխան է ստացել միայն ՄԻՊ-ից:

Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Վահան Շիրխամյանին խոշտանգելու գործով եւ հույս ունի, որ ՄԻԵԴ-ը կստիպի մեր երկրի կառավարությանն անել այն, ինչ նա պարտավոր է անել:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ձերբակալվել է «Նորք-Մարաշի» գործով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ