01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեր զինվորները թող միշտ հաղթեն թշնամուն ու ողջ և առողջ վերադառնան

Հարգելի հավատացյալներ, եկեք ի խորոց սրտի մեր աղոթքն ուղղենք առ Աստված, նաև խնդրում և հորդորում ենք Ձեզ աղոթել մեր ազգի, ինչպես նաև Հայաստանի, Արցախի սահմանները պաշտպանող մեր բոլոր քաջ, հայկազուն զինվորների՝ անփորձանք ծառայության, բարի վերադարձի և խաղաղության համար: Խնդրենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որպեսզի Նա լինի օգնական և պահապան` մեր Հայ Ազգին, Հայրենիքի սահմանները պաշտպանող մեր քաջ զինվորներին:

Ինչպես նաև աղոթենք Սիրիայում` Դամասկոս, Հալեպ, Լաթակիաև Լիբանանում ապրող մեր հայրենակիցների խաղաղ կյանքի համար: Աստված թող պահապան լինի մեր Ազգին, Հայ Զինվորին և նրանց ընտանիքների բոլոր անդամներին:

Փառք քեզ Տեր և Փրկիչ` Հիսուս Քրիստոս, Դու Ամենակարող, Ամենասիրող, Ամենաներող մեր Աստված, հավատում ենք Քո հրաշագործությանը և նորից ու նորից խնդրում՝ պահիր ու պահպանիր Ազգս Հայոց, միավորիր նրան Սուրբ Հավատքի և մյուս բոլոր սրբությունների շուրջը` Հայրենիք, ծնող, նախնիներ, ազգի հերոսներ, մշակույթ:

Պահիր և պահպանիր մեր հայկազուն քաջ զինվորներին: Եկեք ի խորոց սրտի խնդրենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որպեսզի Նա Իր Սուրբ Արյունով մաքրի Հայ Ազգին, հոգու և մարմնի բժշկություն պարգևի նրան ու էլ ավելի զորացնի, իսկ մեր զինվորները թող միշտ հաղթեն թշնամուն ու ողջ և առողջ վերադառնան տուն: Անունդ փառավորվի Հիսուս: Քանզի Քոնն է թագավորությունը, զորությունը և փառքը հավիտյանս հավիտենից: Ամեն:

Հրաչյա  Խաչիկի Հարությունյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ