Զենք -զինամթերք են հանձնել
Նոյեմբերի 18-ին, ժամը 17.30-ին, 1977 թ. ծնված Աշոտ Հ.-ն ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին եւ կամավոր հանձնել հակատանկային ականանետ, «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով, եւ ժապավենի վրա ամրացված 7.62 մմ տ/չ 188 փամփուշտ:
Նույն օրը, ժամը 14.30-ին, 1966 թ. ծնված Արմեն Վ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում կամավոր հանձնել է 5.45 մմ տ/չ 155, 7.62 մմ տ/չ՝ 10, «Կարաբին» տիպի հրազենի 7.62 մմ տ/չ 12, «ՏՕԶ» տիպի 8 մմ տ/չ 11 հատ փամփուշտ, ականի 3 պայթուցիչ, ինքնաձիգի 2 դատարկ պահունակ, «ՌԳ-5» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, «ՌԳ-5» տիպի ական՝ առանց պայթուցիչի: