26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բնապնախարարությունը խախտումներ է հայտնաբերել

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14-18.11.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում  կայացվել է 900 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում եւ հաշվարկվել 10.37 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100 հազար դրամով եւ հաշվարկվել է 10.17 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի հատված 4 ծառերի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի 2 որոշում եւ հաշվարկվել է 234 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժինը հայտնաբերված 1 ծառահատման դեպքի համար հաշվարկել է 60 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 82.8 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

«Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 81 հատ ապօրինի հատված ծառերի վերաբերյալ արձանագրությունների հիմքով հաշվարկվել է 9.79 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս,  նյութերը ներկայացվել են դատախազություն հետագա ընթացք տալու համար:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100 հազար դրամով. որից՝

ՀԹՎՆՎ եւ ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 300 հազար դրամով. որից՝

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 300 հազար դրամ գումարով եւ հաշվարկվել է 198հզ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 90 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 36 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երեւանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 72 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է  50 հատ /27.5կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, 4 հատ խեցգետնաորսիչ, 3 կգ կենդանի խեցգետին, որից՝

Շիրակի տարածքային բաժնի կողմից խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ եւ 3 կգ կենդանի խեցգետին, ինչը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 1 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել է 40 հատ /22.5կգ/ «սիգ» տեսակի ձուկ: Ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Տավուշի տարածքային բաժինը շրջայցերի ընթացքում առգրավվել է 10 հատ /5կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, որը հանձնվել է «ՍՈՍ Իջեւանի մանկական գյուղ» կազմակերպությանը:

Վարչարարության եւ փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել 6 վարչական տուգանքի որոշում 550 հազար դրամի չափով եւ 4 վնասի փոխհատուցման որոշում՝ 165 հազար դրամի չափով:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1 մլն դրամ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ