18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դիմել են Սահմանադրական դատարան

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն անդրադարձավ հոկտեմբերին Գյումրիում տեղի ունեցած` ավագանու ընտրություններին: Նա նշեց, որ, 21 պատգամավորների ստորագրությամբ, երեկ այդ հարցով դիմել են Սահմանադրական դատարան:

«ՍԴ-ից պահանջն այն է, որ 141 հոդվածի 5-րդ կետը, այն է` բոնուսային համակարգը, ըստ որի ստացվում է` ժողովրդի կողմից 34 տոկոս քվե ստացած փոքրամասնությունը, այդ հոդվածի համաձայն, դառնում է քաղաքապետ` առանց ընտրության, վերանայվի»:

Մարգարյանի խոսքով` այն փաստերը, որ ներկայացվել են ՍԴ-ին, լուրջ են, մեր երկրում ոտնահարվում է մեր քաղաքացիների` ընտրելու և ընտրվելու իրավունքը: Պատգամավորը նշեց, որ ոչ ոք չի կարող ապացուցել, որ 34 թիվը մեծ է 33-ից:

«Վաղը, մյուս օրը Երևանում լինելու է ընտրություն: Երեք քաղաքական ուժերը եթե հավաքեն 6.5-ական տոկոս ձայներ, իսկ մեկը` 10 տոկոս, կդառնա մեծամասնություն: Այդ 10 տոկոս ստացած ուժն էլ կնշանակի քաղաքապետ` առանց ընտրություն: Սա ոչ թե խայտառակություն է, մտահոգիչ է բոլորիս համար, քանի որ ժողովուրդը զրկվում է ընտրելու և ընտրվելու իրավունքից»,- ասաց նա:

Մարգարյանն անդրադարձավ նաև բյուջեի նախագծին: Նա նշեց, որ ներկայացված բյուջեի նախագիծը իրենց համար անընդունելի է, իրենք կողմ չեն դրան, որովհետև այս բյուջեն չի կարող երաշխիք լինել, որ կառավարության ծրագրով նախատեսված խնդիրները կլուծվեն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ