15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«ԲՀԿ-ն չի կարող կողմ լինել այդ բյուջեին»

Գործադիրում շարունակվում է քննարկվել 2017թ. բյուջեի նախագիծը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունեցավ` շեշտելով՝  չի հիշում ավելի ձանձրալի քննարկում:  Զոհրաբյանն ընդգծեց՝  բյուջեի նախագծում ՀՀ քաղաքացիները ազգային տուրք չեն փոխանցելու Զորի Բալայանին ու Հայաստանում ծովագնացության զարգացմանը: Եվ մյուս լավ լուրը` բյուջեի նախագծով նախատեսված չեն նաև միջոցներ հայկական առաջին տիեզերական արբանյակի կառուցման համար: Պատգամավորը հռետորական հարց ուղղեց, թե ի՞նչ պետք է անել, որ չունենանք գոյատևման բյուջե, այլ ունենանք զարգացման բյուջե: Ըստ Զոհրաբյանի` տարբերակները երկուսն են` ռեալ ներդրումներ և կոռուպցիայի դեմ պայքար:

«Հայաստանում ներդրումները ռիսկային են, որովհետև կես միլիոն տվեցին չինգաչունգի նման լոգոյի համար: Էդ չինգաչունգի լոգոյից հետո ներդրում եղա՞վ Հայաստանում, իհարկե` ոչ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ըստ պատգամավորի, կառավարության հաղթական հայտարարությունները տևեցին ընդամենը 10 օր, որից հետո բոլոր կոռուպցիոն համակարգերը վերադարձել են հին, բարի ավանդույթներին: Ընդամենը քաղաքական կամք է պետք` պայքարելու կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ, բայց քաղաքական կամքը դրսևորվել է հայտարարությունների ձևով, այլ ոչ` գործողությունների:

Նաիրա Զոհրաբյանը դիմեց մշակույթի նախարարին`ասելով, որ երբ նախարարը  նոր էր ստանձնում պաշտոնը, արեց հայտարարություններ, որոնք հույս ներշնչեցին, որ մշակույթը  «սեքընդ հենդ» վիճակից դուրս կբերվի: Պատգամավորը անդրադարձավ պետպատվերով տպվող գրականությանը` ասելով, որ, ցավոք, խոտան կամ աղբ գրականություն է տպվում:

«Հորդորում եմ Ձեզ` մեկ-երկու տաղանդավոր գրողի հատկացնել պետական պատվերի միջոցները և ուշադրություն դարձնել երիտասարդ տաղանդավոր գրողներին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Վերջում պատգամավորը  հայտարարեց. «ԲՀԿ-ն չի կարող կողմ լինել այդ բյուջեին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ