15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում թռչունների զանգվածային անկում չկա

«Առավոտ» օրաթերթը նոյեմբերի 17-ին հրապարակել է տեղեկություն այն մասին, որ հանրապետությունում թռչունների անկման խոշոր դեպք է գրանցվել:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ թերթի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը. անկման ահազանգ չկա ոչ միայն «Լուսակերտի», այլ նաև մյուս թռչնաֆաբրիկաներից կամ գյուղացիական տնտեսություններից:

Ծառայության մասնագետները նույն օրն առավոտյան այցելել են թռչնաֆաբրիկա՝ իրավիճակը պարզելու նպատակով:

«Թեև, հոդվածի հեղինակի բնորոշմամբ, «զանգվածային անկում» կամ «թռչունների ողջ գլխաքանակի անկում էր գրանցվել», պատկերը բոլորովին այլ է եղել:

«Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի թռչնանոցներից մեկում հոկտեմբեր ամսվա 25 օրերի ընթացքում 36480 թռչուններից անկել են 1869-ը (վերջին անկումը եղել է հոկտեմբերի 31-ին), ինչը շատ ցածր ցուցանիշ է և բնական երևույթ:

Թռչնաֆաբրիկայի տնօրենը ՍԱՊԾ մասնագետներին տեղեկացրել է, որ նշված ժամանակաշրջանում ժամանակացույցով նախատեսված անասնահամաճարակային միջոցառումներ՝ պատվաստումներ են իրականացվել, որից հետո որոշ թռչունների մոտ նկատվել է հետպատվաստային ռեակցիա: Տնտեսավարողն իր նախաձեռնությամբ անկած թռչնի նմուշն ուղարկել է լաբորատոր հետազոտության. արդյունքում վարակիչ որևէ հիվանդություն չի հայտնաբերվել:

Ավելին՝ անկման դեպքերը նվազել են, ավելի ուշ՝ դադարել: Հրապարակման մեջ տեղ գտած՝ ձվի հնարավոր վտանգավորության խնդրին ընդհանրապես չարժե անդրադառնալ, քանի որ անկած թռչունները եղել են 5 ամսական (թռչունն ածու է համարվում՝ սկսած 180 օրականից):

Տեղեկացնենք նաև, որ, ըստ ՀՀ գործող օրենսդրության, թռչնաֆաբրիկայում անասնաբուժական ծառայություն մատուցող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են պարտավոր հիվանդության արձանագրման կամ բռնկման դեպքում տեղեկացնել անասնաբուժության ոլորտում լիազոր մարմնին՝ ՍԱՊԾ-ին»,-ասվում է հաղորդագրությունում։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ